«Աստծո շներ»՝ Դոմինիկյան միաբանություն

Դասեր 13.04.2021   20:30   388

Դոմինիկյան միաբանություն (լատ.՝ Ordo fratrum praedicatorum, O.P.՝ Քարոզիչ եղբայրների միաբանություն), կաթոլիկ վանական միաբանություն՝ հիմնադրված իսպանացի վանական Սուրբ Դոմինիկի կողմից։

1214 թվականին Թուլուզում Սուրբ Դոմինիկը հիմնադրում է առաջին դոմինիկյան համայնքը, որի կանոնադրությունը հաստատվում է երկու տարի անց՝ Հռոմի պապ Հոնորիոս III-ի կողմից։ Միաբանությունը կարճ ժամանակահատվածում լայն տարածում է գտնում ՖրանսիայումԻսպանիայում և Իտալիայում։ Դոմինիկյան վանականների գործունեության հիմնական ուղղությունը դառնում է աստվածաբանության խոր ուսումնասիրությունը՝ գրագետ քարոզիչներ պատրաստելու նպատակով։ Միաբանության հիմնական կենտրոնները դարձան Փարիզը և Բոլոնիան՝ Եվրոպայի երկու ամենամեծ համալսարանական քաղաքները։ Արդեն 1221 թվականին Դոմինիկյան միաբանությունը ուներ 70 վանք, իսկ 1256 թվականին վանականների թիվն անցնում էր 7000-ից։

Դոմինիկյան վանականները նաև հիմնադրեցին իրենց կրթական հաստատությունները (ԲոլոնիաՔյոլնՕքսֆորդ և այլն), իրենց ձեռքն առան ՓարիզիՊադուայիՊրահայի և ժամանակի այլ նշանավոր համալսարանների աստվածաբանության ֆակուլտետների ղեկավարությունը։

13-րդ դարից սկսած այս միաբանությունը ծավալեց լայն քարոզչական գործունեություն. հիմնադրվեցին բազմաթիվ նոր վանքեր այդ թվում նաև ՊարսկաստանումՉինաստանում և այլ վայրերում, իսկ 1318 թվականին նրանք կարողացան մոնղոլների իշխանության տակ գտնվող Պարսկաստանում կազմակերպել թեմ։

* Իտալիայում հավատաքննության ազդեցության աստիճանի և նրա կողմից ուղեղների վրա տպավորության մասին վկայում է ֆլորենցիական Santa Maria Novella եկեղեցու Սիմոն Մեմմիի հարթաքանդակը «Domini canes»՝ «Աստծո շներ», անվանումով (երգիծանքը հիմնված է այս բառերի միահնչյունության վրա dominiciani՝ դոմինիկյաններ, բառի հետ), որտեղ պատկերված են սև-սպիտակ շներ, որոնք հոտից հեռու են փախցնում գայլերին։ Ամենազարգացման իտալական հավատաքննությունը հասնում է 16-րդ դարում՝ Պիոս V և Սիքստոս V պապերի օրոք։


 Պիտակներ
         Դոմինիկյան միաբանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb