Ասպիրինն այդքան էլ անվտանգ դեղամիջոց չէ

Իրազեկիչ 25.12.2019   23:35   1381
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մարդկանց համար, որոնք նախկինում սրտի հիվանդություններ են ունեցել, ասպիրինը կարող է օգնել կանխել սրտի կաթվածը: Բայց եթե մարդն առողջ է  և ,այնուամենայնիվ, ամեն օր մանկական ասպիրին է ընդունում, այն հույսով որ դա կարող է կանխել սրտի հետ կապված հետագա խնդիրները, ապա խորհուրդ ենք տալիս ևս մեկ անգամ մտածել:

Ասպիրինն ունի հակաթրոմբային ազդեցություն, որը կարող է օգնել սրտի հիվանդություն ունեցող մարդկանց զարկերակները բաց պահել: Հենց սա է պատճառը, որը ասպիրինը կարող է օգնել մարդկանց, որոնք արդեն իսկ ունեն սրտի հիվանդություն: Բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե սիրտն առողջ է, ապա ասպիրինը, ընդհակառակը, մեծ ռիսկ է առաջացնում, որ որովայնում և ուղեղում արյան զեղում կառաջանա: Տարատեսակ հետազոտությունները ցույց են տվել, որ ասպիրինը բոլորովին էլ անվտանգ դեղամիջոց չէ:

Կան մարդիկ, որոնք իրենց առողջ վիճակը համարում են «կասկածելի լավ» և պարտադիր քայլեր են ձեռնարկում հնարավոր հիվանդությունները կանխելու համար:
Վերջերս իրականացված հետազոտությունները պարզել են նաև, որ առողջ տարեց մարդիկ, որոնք ամեն օր ասպիրին են ընդունում, մահացության ավելի մեծ ռիսկ ունեն՝ ներառյալ քաղցկեղը:
Եթե ներկա պահին դուք նույնպես այս մարդկանց շարքին եք դասվում, ապա դադարեցրեք ընդունումը և շարունակեք խմել միայն  համապատասխան հետազոտություններ անցնելուց և բժշկի հետ խորհրդակցելուց հետո:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Cleveland Clinic
Աղբյուրը՝ Doctors.am



 Պիտակներ
         ասպիրին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon