Ասում եմ՝ լռի՛ր. Լենա Նազարյանը՝ Գևորգ Պետրոսյանին
ԱԺ-ն շարունակում է քննարկել Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը։
Երեք օր շարունակ պատգամավորները, օրակարգից շեղվելով, քննարկում են ԲԴԽ նախագահի այն հայտարարությունը, թե դատավորները պետք է ցույց տան՝ վնգստացո՞ղ են, թե՞՝ ծառայում են հայրենիքին։
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ելույթի ընթացքում սահմանված ժամանակից ավելի երկար խոսեց նույն հարցի մասին, ինչի միջամտեցանկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Ժամանակը վերջացավ»,- ասաց պատգամավորը։
«Դուք վարողի փոխարեն մի որոշեք»,- արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։
«Թող վերջացնի, ելույթի ժամանակը պրծավ»,- հակադարձեց Գևորգ Պետրոսյանը։
«Ասում եմ՝ լռի՛ր»,- վրդովված վրա բերեց Լենա Նազարյանը։
«Ժամանակը սպառվել է»,- ևս մեկ անգամ տեղի ասաց Գևորգ Պետրոսյանը։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր