Ասկերանում բնակելի տուն է փլվել

Պատահարներ 22.12.2020   10:33   80

Արցախի ԱԻՊԾ-ն տեղեկացնում է․

Լուսադեմին, ժամը 07:32-ին Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի 911 ահազանգման կենտրոնում ստացվել Իվանյան համայնքում բնակելի տան փլուզման մասին:

Նույն րոպեին դեպքի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ աստիճանների կողմից փլվել է Աղավալյաններին պատկանող, նախկինում վթարային վիճակում գտնվող բնակելի տունը:

Փրկարարները արագ տարհանել են այնտեղ ապրող ամուսիններին և ցուցաբերել առաջին օգնություն:

Տուժածներ չկան:


 Պիտակներ
         Ասկերան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb