Ասկերանի մերձակա տարածքներում կատարվում է հայտնաբերված ականների ու չպայթած հրթիռների վնասազերծում

Իրադարձային 26.11.2020   13:46   35

Ասկերան քաղաքի մերձակա տարածքներում, մասնավորապես, Այգեստան, Խնածախ և Նորագյուղ համայնքներում ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը կատարում են հայտնաբերված ականների ու չպայթած հրթիռների վնասազերծում։

«Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։

Միաժամանակ հորդորում ենք, ցանկացած զինամթերք հայտնաբերելու դեպքում, անմիջապես զանգահարեք ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»,-նշվում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։


 Պիտակներ
         Ասկերան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb