«Ասիկագա» ծաղիկների այգին, Ճապոնիա

Art News 14.07.2020   22:00   1892

Նրանց, ովքեր ամենից շատ սիրում են վայելել էկզոտիկ ծաղիկների գեղեցկությունը, անպայման դուր կգա «Ասիկագա» այգին, որը գտնվում է Ճապոնիայի նույնանուն քաղաքում։ Զարմանալի այգին գտնում է Հոնսյու կղզու կենտրոնում, և ողջ տարին նրա տարածքը զարդարում են միլիոնավոր անուշաբույր ծաղիկները։

Այգու արտաքին տեսքը փոխվում է՝ կախված տարվա եղանակից։ Փետրվարից մարտ ընկած ժամանակահատվածում այգու հյուրերը կարող են հիանալի ծաղկած սալորենիներով, նարգիզներով ու վարդակակաչներով։

Ապրիլին ու մայիսին այգու ողջ տարածքը ծածկում են ալպյան վարդերն ու լեռնավարդերը, իսկ ամռանը այն զարդարվում է ամենատարբեր ծաղիկների տասնյակ տեսակներով։ Նույնիսկ աշնանը այգին հեքիաթային գեղեցիկ է։ Այդ եղանակին այստեղ ծաղկում է շաֆրանը։ Արդեն փորձված զբոսաշրջիկները խորհուրդ են տալիս «Ասիկագա» այգի այցելել մայիսին, երբ այնտեղ ծաղկում են գլիցինիաները։

Փաթաթվող այս բույսերը 100 տարեկան են։ Դրանք միահյուսվում են մեկը մյուսի հետ ու ձևավորում հեքիաթային գեղեցկության «սիրո թունել»։ Այգու տարածքը 8 հեկտար է, ինչը բավարար է երկարատև անշտապ զբոսանքների համար։

Այգու գլխավոր արժեք համարվում են հենց գլիցինիաները։ Ողջ այգու տարածքում ավելի քան 1500 բույս կա, որոնց տարիքը 60 և ավելի է։ Այգու ստեղծման պատմությունն էլ շատ հետաքրքիր է։ Այս տարածքում առաջին այգին տնկվել է ավելի քան 100 տարի առաջ կայսեր հրամանով։ Ժամանակի հետ այգու մասշտաբները աճել են, շատ բույսեր ու ծաղիկներ են տնկվել 20-րդ դարասկզբին։

Որոշ դարավոր գլիցինիաներ պահպանվել են մինչև մեր օրերը, և հենց դրանք են ձևավորում 80 մետրանոց «սիրո թունելը»։ Այգին այցելել զբոսաշրջիկները կարող են ամեն օր։ Այն բաց է առավոտյան 9-ից մինչև երեկոյան 18։00-ը։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         անսովոր զբոսայգիներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb