Աշխատողներին հետևելու համար նախատեսված ծրագրերի պահանջարկն աշխարհում աճել է

Network News 02.06.2020   22:45   719

shantnews.am-ի փոխանցմամբ՝ տնից աշխատող աշխատակիցներին հետևելու համար նախատեսված ծրագրային ապահովումների պահանջարկը ողջ աշխարհում աճ է գրանցել։ Նման քայլի են դիմում հիմնականում խոշոր ընկերությունների ղեկավարները, որոնց աշխատակիցները ստիպված են եղել անցում կատարել աշխատանքի հեռավար գրաֆիկի։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Մենեջերները նման ծրագրերից օգտվելը բացատրում են նրանով, որ այդ կերպ հնարավոր է վերահսկել թիմի արդյունավետությունը։ Շատերը նշում են, որ մարդիկ անազնիվ են գտնվել և օգտվել աշխատանքի ճկուն պայմաններից։

Մասնավորապես աճել է InterGuard,TimeDoctor, Teramind, VeriClock, innerActiv, ActivTrak և Hubstaff ծրագրերի պահանջարկը։

Դրանցից մի քանիսը հետևում են, թե աշխատողը քանի էլեկտրոնային նամակ է ուղարկել, հավաքում են տվյալներ օգտված կայքերից, սակայն բոլորն էլ ունեն էկրանի մոնիտորինգի գործառույթ։



 Պիտակներ
         համացանց


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb