Աշխատանքային գրաֆիկը՝ «խոպան»

Մտորման համար 19.10.2019   12:00   158
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

    Մայրս տխուր ու դժգոհ հորս ճամպրուկն էր հավաքում: Մենք էլ՝ քույրերս, եղբայրս ու ես նկատելով որ արհեստականորեն դանդաղեցնում է, նրան շտապեցնում էինք և հիշեցման կարգով ասում՝ 
-Արդեն երկու ժամ է ճամպրուկ ես հավաքում, դե պրծի, էլի…
  Իրականում մենք սիրում էինք հրաժեշտը, իսկ մայրս սարսափում էր դրանից: Սիրում էինք հորս անասելի, սակայն շատ արագ սովորում էինք նրա բացակայությանը, իսկ երբ վերադառնում էր՝ ներկայությանը դժվարությամբ էինք վարժվում և մինչև ընտելանում էինք՝ նորից նրա գնալու ժամանակն էր գալիս:
    Ժամանակ, որ չունի ժամանակաձև, տարի, ամիս ու օր, չի ենթարկվում աշխատանքային և ոչ մի գրաֆիկի, ընդունված և ոչ մի նորմի: Դա խոպանի ժամանակն է… 
  Ովքեր չեն լսել այս աշխատանքի մասին՝ բախտավոր են, բայց կգտնվեն մարդիկ, որոնք հրաշալի գիտեն. Խոպանը, նույն արտագնա աշխատանքի մեկնելն է, երբեմն էլ ստիպված տունուտեղը, ընտանիքը թողնելը՝ այդ նույն ընտանիքի գոյության ու բարեկեցության համար: Իմ բախտն այս առումով չի բերել. Ծնվել եմ Ջավախքում՝ Ախալքալակի գյուղերից մեկում: Գյուղում շատերն էին ընտանիքը պահում խոպան գնալով: Իսկ ընտանիքը ամբողջ տարին շունչը պահած, նայում էր այն հեռավոր ճանապարհին, որը տարել էր տան տղամարդուն, ամուսնուն, հորը…, իսկ եթե տարել էր ուրեմն պետք է նաև բերեր, պարտավոր էր…
    Ճամպրուկը պատրաստ էր, հայրս էլ երկար-բարակ հրաժեշտ տալ չէր սիրում.
-Դե լավ մնացեք, ձեզ լավ նայեք ու միշտ հիշեք, որ լավ է լինելու:
  Մենք երկար նայում էինք այն մեքենայի հետևից, որ նրան տանում էր, ուրախանում էինք երբ ինչ-որ բան մոռացած էր լինում և մի քանի րոպե անցած նորից ետ էր գալիս վերցնում ու նորից նույն հրաժեշտի բառերն ասելով գնում…  Երկար ժամանակ հայացքներս քարանում էր դեպի անորոշությունն ու հորիզոնը, և այն ճանապարհը, որ տարել էր հորս: Ճանապարհի փոշեհատիկները, որ մի քանի րոպե առաջ ասես պարում էին մեքենայի անիվների ետևից, այլևս ցրվել են: Իսկ մեր հայացքները դեռ անորոշ հեռվին է  ուղղված… Օդում թոնրից եկեղ խեղդող ծխի հետ մեկտեղ՝ լավաշի հոտն էր տարածվում, ու անգամ տաք լավաշ ու պանիր համտեսելու հաճույքը մեզ չէր ուրախացնում: Մայրս ու տատս իրար հերթ չտալով մեզ տուն էին կանչում հաց ուտելու: Տատին մեր համար գաթա, հալվա ու էլի լիքը համով բաներ էր պատրաստում:

Մենք էլ անվերջ հորիզոնում կորչող գյուղի ճանապարհին նայելուց հոգնում, հերթով ներս էինք վազում:  Այդ օրը, կապ չունի թե որ ամիսն է, շաբաթվա որ օրն ու օրվա որ ժամը՝ մենք այդպես էլ տատիկի պատրաստած համով ճաշից, գաթայից ու հալվայից չէինք համտեսում: Հայացքներս լողում էր ափսեի մեջ, հետո տան առաստաղին, բայց քնել չէինք կարողանում: Անվերջ հորս մասին էինք մտածում, ու՞ր հասավ, ինչպե՞ս  է, ի՞նչ է անում…
  Առավոտյան անտրամադիր դպրոց էինք գնում, հայացքներս գրատախտակին նայելիս լողում էր, բայց բան չէինք հասկանում, ինչու՞ է իքսը հավասար իգրեկի, իսկ իգրեկը միշտ անհայտ է, կյանքում շատ ու շատ իրավիճակների, պահերի ու զգացողությունների նման՝ անհայտ է:
   Անհայտ է այն երեխայի ապրումները՝ միաժամանակ տխրությունն ու հրճվանքը, որն իր հորը հրաժեշտ է տալիս ու հետն էլ իր նախընտրած խաղալիքների ու մանր մունր բաների ցուցակն է տալիս, որ հայրը գալուց իր հետ անպայման բերի: Հայրս միշտ իր հետ այդպիսի չորս ցուցակ էր տանում: 
   Անհայտ է այն կնոջ թախիծը, կարոտն ու դողացող ձայնի մեջ եղած վախը, որ ամուսնուն հրաժեշտ է տալիս նորից տեսնելու հույսով: Անհայտ է այն մոր սրտխփոցը, որ որդուն չի տեսնելու, չի խնամելու ու աչքը վրան չի պահելու մի ամբողջ տարի… 
   Հետո կյանքը վերադառնում է նույն բնականոն ռիթմին. խաղում ենք, վազվզում, դպրոց գնում, սովորում ու մեծանում: Միայն թե հայրս այդ ողջ ընթացքը չի տեսնում, չի լսում, մեզ վրա չի բարկանում, չի խրատում: Փոխարենը նա խոպանում է աշխատում: Բանտի է նման խոպան ասվածը, բանտի որ գնում ես սեփական կամքով, փոխանակում փողը սեփական կյանքով…                             

Հերմինե Կարապետյան


 Լուսանկարներ


 Պիտակներ
         խոպան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon