Աշխարհում յուրաքանչյուր 11 վայրկյանը մեկ հղի կին կամ նորածին երեխա է մահանում

Աշխարհ 20.09.2019   11:33   286
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում 2.8 միլիոն հղի կին կամ նորածին է մահանում. այլ կերպ ասած՝ 11 վայրկյանը մեկ 1 մահ է գրանցվում: Այս մահերը հիմնականում կանխարգելելի են: ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը և Համաշխարհային բանկը մայրական և մանկական մահացության վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակել, հայտնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ից:
 Մայրերի ու նրանց փոքրիկների համար ծննդաբերության շրջանը հատկապես բարդ փուլ է: Մայրական մահացության պատճառ հանդիսացող բարդությունները կարող են ի հայտ գալ ցանկացած ժամանակ և առանց նախազգուշացման թե՛ հղիության ու թե՛ անմիջապես ծննդաբերության ընթացքում:  Ըստ վերջին տվյալների՝ 2017թ-ին հղիության ու ծննդաբերության բարդությունների պատճառով յուրաքանչյուր օր ավելի քան 800 կնոջ մահ է գրանցվել:
 Նորածինների համար կյանքի առաջին 28 օրը կրիտիկական նշանակություն ունի: Նրանց համար ամենառիսկայինը ծնվելուն հաջորդող մեկ ամիսն է: 2018թ-ին յուրաքանչյուր օր 7000 նորածնի մահ է գրանցվել: Այդ մահերի 1/3-ը գրանցվել է անմիջապես նրանց ծնվելու օրը, իսկ ¾-ը՝ ծնվելուն հաջորդող առաջին շաբաթվա ընթացքում: Երեխաների մահացության նոր տվյալների համաձայն՝ նորածնային մահերը կազմում են մինչև 5 տարեկան մահերի գրեթե կեսը:
 «Ամբողջ աշխարհում երեխայի ծնունդը անչափ ուրախալի նորություն է:

Մինչդեռ, յուրաքանչյուր 11 վայրկյանը մեկ երեխայի ծնունդը դժբախտություն է մեկ ընտանիքի համար»,-ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետտա Ֆորը (Henrietta Fore): «Ծննդաբերության ժամանակ մայրիկներին ու փոքրիկներին աջակցող հմուտ ձեռքերը՝մաքուր ջրի, համապատասխան սննդի, դեղամիջոցների ու պատվաստումների հետ միասին, իսկապես կարող են լուծել կյանքի ու մահվան հարցը: Մենք ամեն ինչ պետք է անենք՝ առողջապահության որակյալ ծառայությունների համաշխարհային ծածկույթ ներդնելու համար, որպեսզի կարողանանք փրկել այդ անգին կյանքերը»:
 
Երեխաների մահացության վերաբերյալ մի քանի հիմնական նոր տվյալներ

  1. Նորածնային մահացության ցուցանիշը ավելի դանդաղ է նվազումքան մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը:

Աշխարհում 1990-2018թթ-ին նորածնային մահացության ցուցանիշը նվազել է տարեկան 2,6 տոկոսով, իսկ մինչև 5 տարեկան երեխաների մահացությունը՝ տարեկան 3,6 տոկոսով:

  1. Երկրների միջև հսկայական տարբերություններ կան: Օրինակ՝ Ենթասահարյան Աֆրիկայում մայրական մահացության ցուցանիշը 50 անգամ գերազանցում է բարձր եկամուտ ունեցող երկրների ցուցանիշը: Իսկ մինչև 1 ամսական երեխաների մահացությունը 10 անգամ ավելի բարձր է:
  2. Նորածինների ու հղի կանանց մահերի մեծամասնության պատճառները կանխարգելելի են և բուժելի:

Նորածինների մահերի հիմնական պատճառներն են նրանց վաղաժամ կամ շատ փոքր քաշով ծնվելը, ծննդաբերության բարդությունները կամ բնածին արատները, սեպսիսը և փայտացումը:

  1. 2018-ին գրեթե 6,2 միլիոն մինչև 15 տարեկան երեխա է մահացել: Ամբողջ աշխարհում 2018-ին մանկական մահերի 85 տոկոսը կազմել են մինչև 5 տարեկան երեխաների մահերը: 2,5 միլիոն մահերը գրանցվել են երեխայի մինչև մեկ ամսական լրանալը, իսկ 4 միլիոնը՝ մինչև երեխայի մեկ տարեկան լրանալը:
  2. Իրավիճակը հնարավոր է բարելավել: 1990թ-ից մինչև 15 տարեկան երեխաների մահացությունը նվազել է 56 տոկոսով:
  3. Մենք պետք է հիմա գործենք: Եթե հիմա ոչինչ չանենք, ապա 2019-2030 թթ-ին կկորցնենք 62 միլիոն մինչև 15 տարեկան երեխաների կյանքեր:

 ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններինմասնավոր հատվածին և քաղաքացիական հասարակությանը՝

  • Ավելացնել ներդրումները և բարձրացնել իրազեկվածությունը հատկապես նորածնային և մայրական առողջությանը վերաբերող ոլորտներում և թիրախել մահերի հիմնական պատճառները, ինչպիսիք են՝ թոքաբորբն ու փորլուծությունը:
  • Վերապատրաստել բուժաշխատողներին և վերազինել բուժհաստատությունները համապատասխան սարքավորումներով:
  • Ներդրումներ անել մինչ ծննդաբերական ծառայությունների ոլորտում՝ հզորացնելով առողջապահական համակարգը:
  • Ապահովել մաքուր, ֆունկցիոնալ բուժհաստատություններ՝ հոսող ջրով, օճառով և էլեկտրաէներգիայով:
  • Զորեղացնել դեռահաս աղջիկներին, մայրիկներին և ընտանիքներին, որպեսզի նրանք պահանջեն և ստանան որակյալ խնամք ու ծառայություններ։

 Իրավիճակը Հայաստանում
2018թ-ին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 8 դեպք: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ մայրական մահացության գործակիցը 2018թ-ին կազմել է 21.9 միավոր 100,000 կենդանի ծնվածի հաշվով: Հայաստանը առաջխաղացում է գրանցել այս ոլորտում և 2000թ-ի համեմատ՝ Հայաստանում մայրական մահացության ցուցանիշը նվազել է 58 տոկոսով:
 
Ինչ վերաբերում է Հայաստանում մինչև մեկ տարեկան երեխաների մահացությանը, ապա 2018թ-ին մանկական մահացության գործակիցը կազմել է 7.1` 1000 կենդանի ծնվածի հաշվով: Այստեղ նույնպես իրավիճակը բարելավվել է: 2000թ-ի համեմատ՝ մանկական մահացության ցուցանիշը նվազել է 55 տոկոսով:
 
Այնուամենայնիվ, 2018թ-ին Հայաստանը կորցրել է 260 մինչև մեկ տարեկան և 56 1-4 տարեկան երեխաների կյանք:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         նորածին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon