Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 94 միլիոնը
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հունվարի 16-ին գերազանցել է 94 միլիոնը, հասնելով 94 315 331-ի։
Մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 781 616-ով։
Համավարակի ամբողջ ընթացքում կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը կազմել է 2 017 913 մարդ, առողջացածներինը՝ 67 346 640։
Վարակվածների թվով առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ վարակվածների թիվը հասել է 24 102 429-ի։
Երկրորդ տեղում Հնդկաստանն է (10 543 659), երրորդում՝ Բրազիլիան (8 394 253)։
Հնգյակում են նաև Ռուսաստանը (3 520 531) և Մեծ Բրիտանիան (3 316 019)։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր