Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերը անցել են 26 միլիոնից

Աշխարհ 03.09.2020   17:00   49

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Կորոնավիրուսային համաճարակի բռնկման սկզբից ի վեր աշխարհում հայտնաբերվել է այս վարակի 26, 031, 410 դեպք: Այս մասին են վկայում ամերիկյան Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալները։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 863,028 մարդ, միևնույն ժամանակ 17,291,874  հոգի վերականգնվել է:

Դեպքերի թվով Միացյալ Նահանգները շարունակում է մնալ  առաջատար։

Երկրում գրանցվել է COVID-19-ի 6,113,510 դեպք, մահացել է 185, 720 հիվանդ, բուժվել է 2,231,757 մարդ:

Երկրորդ տեղում Բրազիլիան է, այնտեղ ընդհանուր առմամբ գրանցվել է 3,997,865 դեպք, որից 123,780-ը՝ մահվան ելքով։ Միևնույն ժամանակ, 3,387,309 մարդ վերականգնվել է։



 Պիտակներ
         կորոնավիրուսով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb