Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ շաբաթում նվազել է 12%-ով

Աշխարհ 19.05.2021   16:01   58

Նախորդ շաբաթ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 809 520 նոր դեպք, ավելի քան 85 հազար մահ (85 975)։ Նախորդ շաբաթվա համեմատ՝ հիվանդացության մակարդակը նվազել է 12 տոկոսով, մահացությունը՝ 5 տոկոսով։ Այս մասին հայտնում է ԱՀԿ-ն։

Հիվանդացության ցուցանիշն անցած շաբաթ աճել է միայն Արևմտա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (4 տոկոս), մինչդեռ Եվրոպայում դեպքերի 26 տոկոսով նվազում է դիտվել։ Նվազումն Արևելյան Միջերկրականում կազմել է 22 տոկոս, Հարավարևմտյան Ասիայում՝ 12 տոկոս, Աֆրիայում՝ 5 տոկոս, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում՝ 3 տոկոս։

Մահացությունը 7 տոկոսով աճել է Հարավարևելյան Ասիայում, սակայն 16-ական տոկոսով կրճատվել Եվրոպայում և Արևելյան Միջերկրականում։


 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb