Աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը գերազանցել է 10,5 միլիոնը

Աշխարհ 02.07.2020   17:13   344

Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների համաձայն՝ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 10,5 միլիոնը, հայտնում է Ջոն Հոփկինսի համալսարանը, որն ամփոփում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև լրատվամիջոցների և այլ բաց աղբյուրների տվյալները:

Համալսարանի տվյալներով՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը հասել է 10 538 577, առողջացել է 5 395 571, մահացել՝ 512 689 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց COVID-19 համաճարակով նոր կորոնավիրուսային վարակի բռնկման մասին:



 Պիտակներ
         կորոնավիրուսային վարակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb