Աշխարհում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 մլն դեպք

Աշխարհ 07.08.2020   15:17   147

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 19 միլիոնը: Այս մասին հայտնում է Gazeta.-ն՝ հղում տալով Ջոն Հոփկինսի համալսարանի կայքի տվյալներին։

Նշվում է, որ վերջին տվյալների  համաձայն, աշխարհում գրանցվել է վարակի 19,007,938 դեպք, մահացել է 713,406 հիվանդ:

ԱՄՆ-ն շարունակում է մնալ վարակակիրների թվով առաջատարը, այնտեղ ավելի քան 4,8 միլիոն մարդ է վարակվել:

Երկրորդ տեղում Բրազիլիան է, այնտեղ  վարակվածների թիվը ավելին է, քան 2,9 միլիոնը։ Երրորդ տեղում Հնդկաստանն է. ավելի քան 1,9 միլիոն վարակակիր։

 


 Պիտակներ
         կորոնավիրուսային


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb