Աշխարհում գրանցվել է COVID-19 կրկնավարակից մահվան առաջին դեպքը

Աշխարհ 13.10.2020   17:00   47

Նիդեռլանդներում 89-ամյա կին է մահացել կորոնավիրուսով կրկնակի վարակվածությունից։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ կրկնավարակից մահվան առաջին դեպքն է։ Կլինիկական դեպքը հրապարակվել է Օքսֆորդի համալսարանի հրատարակչության կայքում:

Հուլիսին տարեց կնոջը հիվանդանոց էին տեղափոխել՝ կորոնավիրուսի թեստի դրական պատասխանով։ Հինգ օր անց նա դուրս էր գրվել, քանի որ վարակի ախտանիշներն անհետացել էին:

Երկու ամիս անց նրան կրկին հիվանդանոց են տեղափոխել՝ բարձր ջերմությամբ և հազով։ Այս անգամ նույնպես կորոնավիրուսի թեստը դրական է եղել։ Երկու շաբաթ անց նա մահացել է: Գործակալությունը նշում է, որ վիրուսի գենետիկ հաջորդականությունը հաստատում է վերավարակի վարկածը:



 Պիտակներ
         COVID-19


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb