Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 25,7 միլիոնը

Աշխարհ 03.09.2020   20:30   95

Աշխարհում կորոնավիրուսային համավարակի սկզբից ի վեր վարակվածների թիվը  հասել է 25 749 642-ի՝ մեկ օրում ավելանալով 264 875-ով, հայտնում է Ջոնս Հոփկինսի համալսարանը:

Վարակի զոհերի թիվն աշխարհում հասել է 857 015-ի: Ապաքինվել է 17 միլիոն մարդ:

Վարակակիրների թվով առաջատար են Միացյալ Նահանգները, Բրազիլիան և Հնդկաստանը:

ԱՄՆ-ում հայտնաբերվել է վարակի ընդհանուր առմամբ  6 073 840 դեպք, մահացել է 184 664-ը, ապաքինվել է ավելի քան 2,2 միլիոն մարդ:



 Պիտակներ
         կորոնավիրուսային պանդեմիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb