Աշխարհում Covid-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 110 մլն-ը
Աշխարհում Covid-19-ով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 110 մլն-ը: Այս մասին հայտնում է worldometers.info մասնագիտական կայքը
Փետրվարի 17-ի դրությամբ՝ ողջ աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 110 056 251 դեպք, որից ավելի քան 2,4 մլն-ը՝ մահվան ելքով:
«Քովիդ-19»-ով վարակման ամենից շատ դեպքեր գրանցվել են ԱՄՆ-ում, որտեղ վարակակիրների թիվը գերազանցել է 28,3 մլն-ը: Այս առումով ԱՄՆ-ին հաջորդում են Հնդկաստանը (ավելի քան 10,9 մլն դեպք), Բրազիլիան (ավելի քան 9,9 մլն), Ռուսաստանը (ավելի քան 4 մլն), Մեծ Բրիտանիան (ավելի քան 4 մլն):
Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են ԱՄՆ, Բրազիլիան, Մեքսիկան, Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր