Աշխարհում Covid-19-ով վարակվածների թիվն անցել է 143,8 միլիոնից

Աշխարհ 22.04.2021   17:06   78

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի 143 մլն 862 հազար 641 դեպք է հաստատվել: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 3 միլիոն 62 հազարից: Ապաքինվել է ավելի քան 122 միլիոն 141 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 32 մլն 545 հազար 506 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 582 հազար 599 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 15 մլն 731 հազար 566-ի, մահերինը՝ 183 հազար 88-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 14 միլիոն 50 հազար 885 մարդ:

Երկրում վարակի հետևանքով մահացել է 378 հազար 530 մարդ:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb