Աշխարհում Covid-19-ից մահացության ցուցանիշը մեկ շաբաթում նվազել է 20%-ով

Աշխարհ 24.02.2021   13:00   46

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փետրվարի 15-20-ը գրանցել է աշխարհում COVID-19-ով վարակման դեպքերի 11 տոկոսով նվազում, իսկ մահվան ելքերի թիվը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 20 տոկոսով։

Վարակման դեպքերի թիվը նվազում է արդեն 6-րդ շաբաթն անընդմեջ։

Անցած շաբաթ աշխարհում գրանցվել է 2 457 026 նոր վարակակիր, վիրուսի հարուցած բարդություններից մահացել է 66 359 մարդ։

Այսպիսով՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկայում նկատվել է հիվանդացության անկում 19%-ով, Արևմտյան-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 9%-ով, Եվրոպայում՝ 7%-ով, Արևելյան Միջերկրականում՝ 7%-ով։ Մահացությունն այդ տարածաշրջաններում նույնպես նվազել է՝ համպատասխանաբար 23%, 6%, 19% և 3%-ով։


 Պիտակներ
         COVID-19


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb