Աշխարհում COVID-19-ից բուժվածների թիվը գերազանցել է 100 միլիոնը

Աշխարհ 23.03.2021   17:00   61

Աշխարհում մարտի 23-ի դրությամբ, վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 431 հազար մարդ։

Համավարակի ողջ ընթացքում, կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 124,3 միլիոն մարդը։

COVID-19-ից ընդհանուր առմամբ մահացել է ավելի քան 2,73 միլիոն մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը գերազանցել է 100,2 միլիոն մարդը։

Վարակակիրների թվով առաջատար են՝ ԱՄՆ՝ ավելի քան 30,5 միլիոն վարակակիր, Բրազիլիան՝ 12,05 միլիոն վարակակիր, Հնդկաստանը՝ 11,68 միլիոն վարակակիր, Ռուսաստանը՝ 4,46 միլիոն վարակակիր և Մեծ Բրիտանիան՝ 4,3 միլիոն վարակակիր։


 Պիտակներ
         COVID-19


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb