Աշխարհում Covid-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 130 միլիոնից

Հրատապ 02.04.2021   14:00   64

Մոլորակի արդեն ավելի քան 130 մլն (130 150 318) բնակիչ վարակվել է COVID-19-ով, որից ավելի քան 686 498 -ը՝ վերջին մեկ օրում։ Այս մասին են վկայում Worldometers վիճակագրական բյուրոյի տվյալները։ Վերջին 24 ժամում աշխարհում վիրուսի հարուցած բարդություններից մահացել է 11 522 պացիենտ։

Մինչ օրս աշխարհում կորոնավիրուսից բուժվել է 104 877 298 մարդ, մահացել՝ 2 839 508-ը։

Հիվանդացության մակարդակով առաջատարը մնում է ԱՄՆ-ը, որտեղ վարակված անձանց թիվը կազմում է 31․2 մլն։ Երկրորդ տեղում Բրազիլիան է՝ 12․8 մլն դեպքով, երրորդում՝ Հնդկաստանը (12.3 մլն դեպք)։


 Պիտակներ
         COVID-19


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb