Աշխարհում ավելի քան 105 մլն մարդ վարակվել է Covid-19-ով
Աշխարհում պանդեմիայի սկսվելուց ի վեր կորոնավիրուս է հայտնաբերվել ավելի քան 105 մլն մարդու մոտ (105,422,292)։ Վարակակիրների թիվը վերջին մեկ օրում աճել է ավելի քան 504 հազարով։ Այս մասին են վկայում Worldometer վիճակագրական կայքի տվյալները։
Մինչ օրս վարակվածներից 77,114,957-ն ապաքինվել է, 2,294,534-ը՝ մահացել։
Ընդհանուր առմամբ կորոնավիրուսը գրանցվել է 221 երկրում։
Հիվանդացության մակարդակով առաջատարների հնգյակը հետևյալ տեսքն ունի՝ ԱՄՆ (27,3 մլն դեպք), Հնդկաստան (10,8 մլն), Բրազիլիա (9,4 մլն), Ռուսաստան (3,9 մլն) և Մեծ Բրիտանիա (3,8 մլն)։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր