Աշխարհում 1 օրում կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 257 հազար մարդ

Աշխարհ 04.08.2020   16:21   130

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերջին 1 օրում աշխարհում գրանցել է վարակման 257 667 նոր դեպք։ Այս մասին ասվում է կազմակերպության կայքում։

Այսպիսով՝ վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 17 918 582-ի։

Մեկ օրում հայտնաբերված դեպքերի թվով առաջատարն ԱՄՆ-ն է (58 388)։ Երկրորդ տեղում Հնդկաստանն է (52 972), երրորդում՝ Բրազիլիան (45 392)։

Աշխարհում մեկ օրում մահվան ելքով դեպքերի թիվն ավելացել է 5810-ով՝ կազմելով 686 703։


 Պիտակներ
         աշխարհ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb