Աշխարհով մեկ հետևողականորեն խայտառակ ենք լինում․ Արսեն Ջուլֆալակյան

Տեսանկյուն 22.03.2021   12:45   72

Ըմբշամարտիկ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը լքած Արսեն Ջուլֆալակյանը գրում է.

«Մի՞թե կարելի է  պետության ղեկավարումը շարունակել վստահել անձի/քաղական ուժի, որն արդեն երեք տարի է հանդես է գալիս/դիրքավորում է իրեն որպես խեղճ, խաբված, թույլ, միամիտ զոհ։

Եթե նրա բառապաշարով «նախկիններն» այնքան ուժեղ են, որ չլինելով իշխանություն՝ կարողանում են իշխանությանը նման «խեղճ ու անճար» վիճակում պահել, ուրեմն ու՞մ է պետք այդպիսի ապիկար իշխանությունը։

Մի՞թե խղճահարությունն է դարձել հանրության լայն շերտերի ընտրություն կատարելու հիմնական գրավականը։ Մի՞թե հաճելի է խեղճ, անպատասխանատու ղեկավար ունենալ։ Երբվանի՞ց և ինչու՞ սկսեցինք ուժեղին,հաղթողին ստորադասել թույլին, պարտվողին...

Նույնիսկ կենդանական աշխարհում թույլը չի կարող առաջնորդ ընտրվել։

Աշխարհով մեկ հետևողականորեն խայտառակ ենք լինում։ Կարևորը տանը «հպարտ ենք և դուխով», ծափերն էլ անպակաս»։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb