Աշխարհից պահանջում ենք Թուրքիայի դեմ պատժամիջոց կիրառել, մենք ինքներս չենք կիրառում

Տեսանկյուն 12.10.2020   14:00   46

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Թուրքական ապրանքների բոյկոտը լավ է` որպես հանրային ակցիա, բայց ավելի լավ է պաշտոնական քաղաքականությունը:

Հայաստանի կառավարությունը պարտավոր է տնտեսական պատժամիջոցներ կիրառել թուրքական ապրանքների նկատմամաբ և արգելել դրանց ներմուծումը Հայաստան, որը տարեկան շուրջ 270 մլն դոլար է կազմում:

Թիվը շատ մեծ չէ, բայց ռեզոնանսը մեծ կլինի:

Չեմ կարծում որևէ տեսակի ապրանքին այլընտրանք չկա: Սա իրավիճակի ճիշտ և ադեկվատ գնահտական կլինի, ինչպես նաև լուրջ մեսիջ կլինի արտաքին աշխարհին:

Թե չէ աշխարհից պահանջում ենք Թուրքիայի դեմ պատժամիջոց կիրառել, մենք ինքներս չենք կիրառում:

Ադեկվատա»՞:



 Պիտակներ
         Սուրեն Սարգսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb