Աշխարհի լավագույն տեսարժան վայրերը

Art News 29.06.2020   21:45   960

Սևիլիայում Իսպանիայի հրապարակը հայտարարվել է աշխարհի լավագույն տեսարժան վայրը: Այդ մասին հայտնել է Stasher-ը:

Ուղեբեռի պահման առցանց-ծառայությունը կազմել է 99 տուրիստական տեսարժան վայրերի ցուցակը: Դրանց վարկանիշային միավորներ շնորհելիս վերլուծաբանները հաշվի են առել զբոսաշրջիկների կարծիքները, ամրագրման կայքերում օբյեկտների զետեղման գնահատումները, տրանսպորտի մատչելիությունը, անվտանգության մակարդակը և Instagram-ում հիշատակումների քանակը:

Առաջին հնգյակում, բացի Սևիլիայի Իսպանիայի հրապարակից, տեղ են գտել Մատերհոռն լեռը Շվեյցարիայում, Պյուի դյու Ֆու պատմական վերակառուցումների զբոսայգին Ֆրանսիայում, Կորդովայի մայր մզկիթն Իսպանիայում, ինչպես նաև Շեյխ Զայդի մեծ մզկիթն Աբու Դաբիում (ԱՄԷ):

Տեսարժան վայրերի տասնյակ են մտել նաև Վան Գոգի թանգարանն Ամստերդամում (Նիդեռլանդներ), Երկնագույն ծովալճակն Իսպանիայում, Ակրոպոլիսը Հունաստանի Աթենքում, Հունգարիայի խորհրդարանի շենքը Բուդապեշտում և Գրեյթ Սմոքի Մաունթինս ազգային բնայգին ԱՄՆ-ում: Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժն զբաղեցրել է 25-րդ տեղը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb