Կալաձե. Թբիլիսիի հայկական թատրոնի հիմնանորոգումը կավարտվի 2020 թվականին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում Զելենսկին և Մերկելը քննարկել են Դոնբասում ստեղծված կացությունը Կառավարության համար ռազմարդյունաբերության ոլորտը գերակայություն է. Փաշինյան Վահրամ Կաժոյանը նշանակվել է Վիետնամում ՀՀ դեսպան Փաշինյանը հանդիպել է բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցներին Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքական է հրավիրել արտասահմանում հանդես եկող 11 ֆուտբոլիստի Հունիսի 8-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկ Կառավարության համար սկզբունքային է Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը Արամ Մանուկյանը դիմեց Սասուն Խաչատրյանին. Քրեական հետապնդում սկսեք Զուրաբյան. Մարտի 1-ի զոհերի ծնողները երբեք չեն հաշտվի այս պետության հետ, եթե Քոչարյանը և իր հանցակիցները չպատժվեն

Աշխարհի ցանկացած հայ թեկուզ մեկ անգամ դիտել է իմ ելույթը. Փաշինյան

13.05.2019   13:51   55
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանում 2018 թ. տեղի ունեցած հեղափոխությունը «ռոմանտիզմի հաղթանակն էր պրագմատիզմի նկատմամբ»: Այս մասին РБК ТВ-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սակայն այդ հեղափոխության ժամանակ, միևնույնն է, անհրաժեշտ  էր գումար ծախսել»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե ցանկացած հեղափոխություն ինչ-որ մեկը ֆինանսավորում է:

«Ես կարող եմ ձախողել, բայց ժողովուրդը կհաջողի». Նիկոլ Փաշինյան

 «Մենք հեղափոխության վրա ծախսել ենք մոտավորապես 200 հազար դոլար: Որտեղի՞ց հայտնվեցին այդ գումարները: Ժողովրդից: Մենք ունեինք էլեկտրոնային դրամապանակ, և աշխարհի բոլոր երկրներից հայերը, ընդ որում, մեծամասնությունը՝ Ռուսաստանից, մեզ գումար էին նվիրում: Մենք ծախսեցինք այդ գումարը, և հեղափոխության ընթացքում ամեն շաբաթ մենք հրապարակում էինք հաշվետվություն, թե որքան գումար ենք ծախսել և ինչի վրա»,- պատմել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ նման մոտեցումը հեղափոխականներին թույլ տվեց այս կամ այն շրջանակների առաջ «պարտքի զգացում» ունենալ:

«Ահա այս պատճառով է, որ ես ու մեր կառավարությունը որևէ ստվերային պարտավորություն չունենք ոչ մի անձի կամ կազմակերպության նկատմամբ»,- ասել է վարչապետը:

Նա նշել է՝ հեղափոխության արդյունքում Հայաստանում իրավիճակն այնպես է փոխվել, որ այժմ «որևէ մենաշնորհ» չկա:

«Սիրո հեղափոխության» հաղթանակի ևս մեկ կարևոր պայման էլ, ըստ Փաշինյանի, սոցիալական կայքերի ի հայտ գալն էր:

«2009 թ., երբ ես բանտից դուրս եկա, տեսա, որ կա YouTube, կա Facebook ու Twitter: Ու ես սկսեցի հասկանալ, որ ընդդիմադիր գործչի համար կա այդ կոմունիկացիաներն օգտագործելու հնարավորություն: Երբ ես պատգամավոր դարձա, իմ ելույթները հրապարակում էի ֆեյսբուքյան ու յութուբյան իմ էջերում: 2016 թ. իմ բոլոր ելույթները՝ միասին վերցրած, 10-15 մլն դիտում ունեին: Աշխարհում 10 մլն հայ է ապրում: Դա նշանակում է, որ տեսականորեն կարելի է ասել՝ ցանկացած հայ թեկուզ մեկ անգամ դիտել է իմ ելույթը»,- պատմել է Փաշինյանը:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon