Աշխարհի ամենամեծ նկարը վաճառվել է ավելի քան 60 մլն դոլարով

Art News 24.03.2021   18:15   45

Աշխարհի ամենամեծ կտավը Դուբայում վաճառվել է 62 մլն դոլարով։ Խոսքը վերաբերում է բրիտանացի նկարիչ Սաշա Ջաֆրիի The Journey of Humanity («Մարդկության ճանապարհորդություն») ստեղծագործությանը։ Այս մասին հայտնում է Khaleej Times-ը։

Երկու ֆուտբոլային դաշտի չափս ունեցող կտավի վրա նկարիչն աշխատել է Դուբայի Atlantis հյուրանոցում 7 ամիս շարունակ։ Սկզբում սպասվում էր, որ նկարը կբաժանեն 70 մասի և 6 աճուրդներով կվաճառեն տարբեր երկրներում՝ մոտ 30 մլն դոլարով։

Հասույթը Ջաֆրին խոստացել է ուղղել ՅՈՒՆԵՍԵՖ-ի և երեխաների օգնությամբ զբաղվող այլ բարեգործական նախագծերի։
Նրա խոսքով՝ իրենք հույս ունեն փրկել 200 մլն երեխայի կյանք և տալ նրանց աշխարհը փոխելու հնարավորություն։

Գնորդն Անդրե Աբդունն է, ով կրիպտոարժույթի վրա մասնագիտացած ընկերության ղեկավար է։


 Պիտակներ
         նկար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb