Աշխարհի ամենակարճ գրական գլուխգործոցները

Art News 13.05.2020   22:15   1080

Ամենակարճ ինքնակենսագրական պատմվածքի մրցույթում հաղթել է մի ֆրանսուհի: Նա գրել է.

«Առաջ ես ունեի հարթ մաշկ և ճմրթված կիսաշրջազգեստ, իսկ հիմա՝ հակառակն է»:

***

Աշխարհի ամենակարճ սարսափելի պատմվածքը գրել է Ֆրեդերիկ Բրաունը.

«Երկրագնդի վրա մնացած վերջին մարդը նստած էր սենյակում, դուռը թակեցին»:

***

Ամենահամառոտ պատմվածքի մրցույթում, որում հաղթող է ճանաչվել Օ Հենրին, մասնակիցներին ներկայացված նախապայմանը եղել է այսպիսին՝ պատմվածքը պետք է ունենա նախաբան, գագաթնակետ, հանգուցալուծում:

«Վարորդը վառեց ծխախոտը և կռացավ՝ տեսնի, թե բաքի մեջ ինչքան բենզին է մնացել: Հանգուցյալը 23 տարեկան էր»:

***

Անգլիայում անցկացված ամենակարճ պատմվածքի մրցույթում մասնակիցների առջև պայման է դրվել՝ պատմվածքում անպայման հիշատակել թագուհի, Աստված, սեքս և գաղտնիք բառերը: Առաջին տեղը գրավել է հետևյալ պատմվածքը.

«Օ, Աստված իմ,- բացականչեց թագուհին,- ես հղի եմ և չգիտեմ՝ ումից»:

***

Մի անգամ Հեմինգուեյը գրազ է եկել՝ խոստանալով գրել ընդամենը 6 բառից բաղկացած պատմվածք, որը կհուզի շատերին: Եվ նա հաղթում է՝ գրելով.

«Վաճառվում են երեխայի կոշիկներ, հագած չեն» («For sale: baby shoes, never used»):

***

Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը զրուցակցի ուշադրությունը գրավել է պատմական դարձած՝ «Այսօր առավոտյան ես սպանել եմ իմ տատիկին» արտահայտությամբ:



 Պիտակներ
         գրական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon