Աշխարհի ամենահուսալի ավտոմեքենաները

Auto News 01.08.2020   22:45   10594

Toyota կոնցեռնի ավտոմեքենաները գլխավորել են աշխարհում ամենահուսալի ավտոմեքենաների վարկանիշային աղյուսակը, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ամերիկյան CarMD ընկերության փորձագետների հրապարակած ցուցակին:

Մասնագետները վերլուծել են վերջին 22 տարիների ընթացքում արտադրված 5.6 մլն մեքենաների տվյալները և հաշվարկել են յուրաքանչյուր մակնիշի տրանսպորտային միջոցների շարժիչների վնասվածքների քանակը. Toyota-ի շարժիչները ցույց են տվել լավագույն ցուցանիշը և համարվել են ամենադիմացկուն շարժիչները:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել են Acura, իսկ երրորդը՝ Hyundai ավտոմեքենաները:

Գլխավոր հնգյակում են նաև Honda և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները: Բացի այդ, փորձագետները նշել են Subaru, Buick, Mercedes-Benz, Lexus և Nissan մակնիշների հուսալիությունը:



 Պիտակներ
         Toyota


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb