Աշխարհի ամենադաժան սերիական մարդասպանները․ Թեդ Բանդի

Աշխարհ 16.09.2020   12:00   39

Թեոդոր Ռոբերտ (Թեդ) Բանդի, 35-100 զոհ

Ամերիկացի այս հրեշը 1974-1978թթ ժամանակահատվածում նա սպանել է առնվազն 35 կնոջ (30 սպանություն նա խոստովանել է, բայց կասկածվում էր ևս 70-ի սպանության համար)։

Բանդին նեկրոֆիլ էր, սակայն ապացուցված սպանությունների ոչ մի դրվագում չկան հոմոսեքսուալիզմի դրսևորումներ։

Օգտվելով իր բնածին խարիզմայից և բարետես արտաքիքնից, Բանդին շահում էր կանանց վստահություն,ը նստեցնում էր իր մեքենան և մետեղական ձողով հարվածում էր նրանց գլխին, ինչից վերջիններս կամ կորցնում էին գիտակցությունը, կամ էլ տեղում մահանում։

Այնուհետև Բանդին կենակցում էր դիակների հետ, ինչից հետո գլխատում էր դրանք։

Դատավարության ժամանակ նա հրաժարվեց դատապաշտպաններից՝ ստանձնելով իր պաշտպանությունը։

Նա այնքան հանդուգն էր, որ ինքն էր քննում գործով վկաներին։ Բանդիին ձերբակալել են երկու անգամ։ Առաջին անգամ նրան հաջողվել է փախնել հենց դատարանի շենքից՝ 1975 թվականին։ Երկրորդ անգամ նրան հաջողվեց ձերբակալել միայն 1978 թվականին։

Դատը կայացավ 1979 թվականին, իսկ մահապատիժը՝ 1989 թվականին։ Նրա վերջին խոսքերն էին. «Հաղորդեք իմ ընտանիքին ու ընկերներին, որ ես իրենց սիրում եմ»։
 



 Պիտակներ
         Թեդ Բանդի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb