Աշխարհի ամենադաժան սերիական մարդասպանները․ Անդրեյ Չիկատիլո

Աշխարհ 18.09.2020   23:00   103

Անդրեյ Չիկատիլո (Սատանա), առնվազն 53 զոհ

Սովետական Միության ամենազարհուրելի հանցագործներից մեկը, ում ձեռքով սպանվել են տասնյակ մարդիկ (հետաքննությունը նրան էր վերագրում 65, ինքը՝ Չիկատիլոն, խոստովանել է 56 սպանություն, իսկ ապացուցվել է 53-ը)։

Նա համարվում է ամենազարհուրելի մարդասպաններից մեկն աշխարհում։ Չիկատիլոյի համար տարբերություն չկար, թե ինչ տարիքի և սեռի էին իր զոհերը (ամենափոքրիկը 7 տարեկան էր)։

Նա սպանում էր, բռնաբարում էր ու պարզապես հոշոտում էր դիկաները։

12 տարի միլիցիան անարդյունք փնտրտուքների մեջ էր։

Չիկատիլոյի կատարծ սպանության մեղադրանքով գնդակահարվել է մեկ և ձերբակալվել են բազմաթիվ այլ մարդիկ, մինչև նրան հաջողվեց հայտնաբերել 1990 թվականին։

Չիկատիլոյին գնդակահարեցին 1994 թվականին։ Մահվանից առաջ նա պայմանավորվել էր ճապոնացի գիտնականների հետ, որ կվաճառի իր ուղեղը 2 մլն դոլարով և նրա վերջին խոսքերն էին «Только не вышибайте мне мозги»:

Մոլագարի վերջին ցանկությունը չիրականացվեց...
 



 Պիտակներ
         սերիական մարդասպաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb