Աշխարհի ամենաաղտոտված քաղաքները․ Նորիլսկ, Ռուսաստան

Աշխարհ 29.01.2019   22:00   468

Նորիլսկը ՌԴ խոշոր արդյունաբերական կենտրոն է, որի էկոլոգիան երկրում ամենաաննպաստն է համարվում։ Լեռնարդյունաբերության զարգացումը հանգեցրել է Նորիլսկում խոշորագույն արտադրամասեր բացելուն, որոնք հաշված տարիների ընթացքում անշրջելիորեն փչացրել են քաղաքի էկոլոգիան։ Ծծմբաջրածին, ծանր մետաղական աղեր, ծծմբաթթու, քլոր և ջրածնային ֆտոր․ և սա ամեն օր մթնոլորտ արտանետվող վտանգավոր նյութերի ցանկի մի մասն է միայն։

Ներկայումս Նորիլսկում մոտ 177 հազար մարդ է ապրում։ Հետազոտության տվյալների համաձայն՝ նրանց կյանքի տևողությունը երկրի միջին ցուցիչների համաձայն 10 տարով պակաս է։ Մթնոլորտում թունավոր նյութերի քանակությունն այնքան մեծ է, որ շնչառական դժվարություններ կարող են ունենալ նույնիսկ լրիվ առողջ մարդիկ։

Քաղաքի հիմնական բնակիչները հակված են քրոնիկ շնչառական հիվանդությունների, այդ թվում՝ նաև ասթմայի։ Բնակիչներից յուրաքանչյուրը տառապում է ալերգիայի որոշակի տեսակով, իսկ երեխաների մոտ հաճախ սիրտանոթային համակարգի հիվանդություններ ու հոգեկան խանգարումներ են ախտորոշվում։ Նորիլսկի բնակիչները Ռուսաստանի միջին ցուցիչների համեմատ երկու անգամ ավելի են հակված ուռուցքաբանական հիվանդությունների։

Քաղաքի գլխավոր «աղտոտիչը» «Նորիլսկի Նիկելն» է՝ յուրահատուկ արտադրական կենտրոն, որը միավորում է մետաղագործական գործարանը, պղնձի ու նիկելի գործարանները։ Ծխի քուլաները, որոնք բաց են թողնում արտադրական խողովակներից, զարմանալի ձևով մշտապես պատում են քաղաքն անկախ քամու ուղղությունից ու ուժգնությունից։

Մարդիկ, ովքեր ծնվել են Նորիլսկում ու մի քանի տասնամյակ ապրել այնտեղ, հետագայում չեն կարող փոխել իրենց բնակավայրը։ Նրանց օրգանիզմն այնպես է սովորում օդում առկա թունավոր նյութերին, որ այլ՝ մաքուր էկոլոգիան, նրանց վրա բառիս բուն իմաստով աղետալի հետևանքներ է թողնում։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         ամենաաղտոտված քաղաքներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon