Աշխարհազոր ստեղծելն այլևս անհրաժեշտություն է. Արա Զոհրաբյան

Տեսանկյուն 16.10.2020   13:07   48

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Աշխարհազոր ստեղծելու գաղափարը նախկինում քննարկվել է: Աշխարհազորը քաղաքացիների կամավորության և տարածքային սկզբունքով զինված ուժերին օժանդակող համակարգ է: Աշխարհազոր ստեղծելն այլևս անհրաժեշտություն է։

Պետք է օրենքով ստեղծել աշխարհազորը և կազմակերպել քաղաքացիների ներգրավումը, նախապատրաստումը և զինումը: Իր տեղանքին ծանոթ աշխարհազորայինն ավելի արդյունավետ կարող է պատերազմել կամ պահել թիկունքը:

Զորահավաքի կազմակերպման ժամանակ կարելի է հնարավորություն տալ մեր ռազմիկներին ներգրավվել ընկերների հետ միասին՝ հաշվի առնելով նրանց զինվորական մասնագիտացումը: Ընկերների հետ պաշտպանությանը մասնակցող ռազմիկն ավելի արդյունավետ և խիզախ է մարտնչելու»:



 Պիտակներ
         Արա Զոհրաբյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb