Աշտարակում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց է հայտնաբերվել

Իրադարձային 11.09.2020   11:25   20

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի 55-ամյա մի բնակիչ իր տան բակում թմրամիջոց է ապօրինի աճեցնում, պահում և օգտագործում:

Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և Արագածոտնի մարզային վարչությունների ու Աշտարակի բաժնի ծառայողները նշված տան բակից ալյումինե և մետաղյա 4 տարաներում հայտնաբերցին չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով ընդհանուր մոտ 1,300 գ կանեփանման զանգված, ապա ոստիկաններն արմատախիլ արեցին կանեփի 550 բույս:

Միաժամանակ, տանտերը հյուրասենյակից իրավապահներին ներկայացրեց է 13 ապակե և 2 մետաղական տարաներով մոտ 1,500 գ բուսական զանգվածներ:

Ըստ տանտիրոջ` հայտնաբերվածը կանեփ տեսակի թմրամիջոց է, ինքն է աճեցրել և մշակել իր օգտագործման համար:
55-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին:
Նշանակվել է փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:



 Պիտակներ
         թմրամիջոց


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb