Աշոտյանն անհապաղ պարզաբանում է պահանջում

Քաղաքական 17.01.2019   11:18   258

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն, անդրադառնալով նախօրեին Փարիզում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում երեկ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի մասին տարածված հաղորդագրությունը տարակուսանք է առաջացնում։

Շուրջ 4 ժամ տևած բանակցությունները ավարտվել են մի տեքստով, որն ակնհայտորեն փոխհամաձայնեցված է երկու երկրների միջև, գրեթե նույնական արտգործնախարարությունների կայքերում և անհասկանալիորեն լավատեսական է։

Հայաստանի վարչապետից և ԱԳ նախարարից անհապաղ պահանջում եմ հետևյալ կարցերի պատասխանը՝

  1. Հակամարտության կարգավորման ի՞նչ սկզբունքների շուրջ է տեղի ունեցել տվյալ հանդիպումը։
  2. Ո՞ր հիմքի վրա է անդրադարձ կատարվել հաղորդագրության մեջ նշված «ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու, անվտանգության ու տարածաշրջանային կայուն զարգացման» հարցերին։
  3. Ադրբեջանի կողմից ինչպիսի՞ փոխզիջումների մասին է խոսք գնացել հանդիպման ընթացքում։
  4. Քննարկվե՞լ է արդյոք Նիկոլ Փաշինյանի խոստումը Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու մասին եւ ի՞նչ արդյունքով։
  5. Անդրադարձ կատարվե՞լ է արդյոք Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավովածություններին»։



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon