Աշոտ Ղուլյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Քաղաքական 14.05.2020   12:30   538

Արցախի ԱԺ գործող նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից։

«Նոր գումարման Ազգային ժողովում Արցախի ժողովրդավարական կուսակցության մանդատները կստանան ԱԺ պատգամավորներ Գեղամ Ստեփանյանը և Դավիթ Մելքումյանը:

Կուսակցության ցուցակը գլխավորող ԱԺԿ ղեկավար, գործող ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից՝ ինքնաբացարկի դիմում ներկայացնելով ԿԸՀ: 7-րդ գումարման խորհրդարան չգալու իր որոշման մասին Ժողովրդավարական կուսակցության ղեկավարը բազմիցս նշել է նաև նախընտրական հանդիպումների ժամանակ»,-ֆեյսբուքյան իր էջում պաշտոնական հայտարարությունը տարածել է Աշոտ Ղուլյանի խորհրդական Անուշ Ղավալյանը։

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Աշոտ Ղուլյանի ու Մասիսի Մայիլյանի միջև պայքար է՝ Արցախի ԱԳ նախարար դառնալու համար։



 Պիտակներ
         Աշոտ Ղուլյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon