Ասանժը ապաստան է հայցել Ֆրանսիայից

Աշխարհ 22.02.2020   13:45   651

 Euronews-ի փոխանցմամբ՝ WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժի պաշտպանական եվրոպական թիմը նախօրեին հայտարարել է, որ կփորձի ապաստան հայցել Ֆրանսիայում: 

Փաստաբանական թիմի անդամ Էրիկ Դուպոն-Մորետտին ասել է, որ Ասանժի գործը վտանգի տակ է դնում «բոլոր լրագրողների ճակատագիրն ու կարգավիճակը»:

«Մենք գտնում ենք, որ իրավիճակը բավական լուրջ է, որ մեր պարտքն է խոսել այդ մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ», - ասել է փաստաբանը։

Լրտեսության մեղադրանքով ԱՄՆ-ին արտահանձնելու համար Ասանժի գործի լսումները կմեկնարկեն հաջորդ շաբաթ՝ Լոնդոնում։



 Պիտակներ
         Ջուլիան Ասանժ, Ասանժ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon