Ասադն ու իր կինը բուժվել են կորոնավիրուսից

Հրատապ 30.03.2021   15:10   36

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ու իր կինը կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան են ստացել և վերադարձել աշխատանքի. այս մասին պարզ է դառնում նախագահական պալատի մամուլի ծառայության հաղորդագրությունից:

«Մեկուսացման շրջանի ավարտից, COVID-19 ախտանշանների անհետացումից և թեստի բացասական պատասխան ստանալուց հետո  նախագահ Բաշար Ասադը և իր կին՝ Ասմա Ասադը, վերադառնում են աշխատանքի՝ սկսելով աշխատանքն այսօրվանից (մարտի 30-խմբ.)», ասվում է նախագահի գրասենյակի Ֆեյսբուքի հաղորդագրությունում:

Բաշար Ասադն ու իր կինը COVID-19-ով վարակվել էին մարտի սկզբին: Նշվում էր, որ ամուսինների ինքնազգացողությունը թույլ է տալիս աշխատանքը շարունակել ինքնամեկուսացման պայմաններում:

Մարտի 12-ին Ռուսաստանում Սիրիայի դեսպանը հերքել էր տեղեկությունն այն մասին, թե իբր Ասադին կորոնավիրուսից բուժելու համար ուղարկել են Մոսկվա:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb