Ասադ․ «Էրդողանը ցանկանում է հափշտակել սիրիական հողը»

Աշխարհ 22.10.2019   16:03   97
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիային մեղադրել  է երկրի հյուսիսային շրջանների նկատմամբ զավթողական նկրտումների համար: Այդ մասին նա հայտարարել է հոկտեմբերի 22-ին Իդլիբի նահանգում ռազմաճակատի հատվածներից մեկում սիրիական զորամաս այցելության ժամանակ։

«Թուրքիայի նախագահը Սիրիայից գողացել է նրա նավթն ու հացահատիկը, ինչպես նաև գործարաններ է դուրս բերել Հալեպից, իսկ այժմ Էրդողանը ցանկանում է հափշտակել սիրիական հողի մի մասը՝ նրա բնական հարստություններով»,-հայտարարել է Սիրիայի նախագահը։

«Մենք ասել ենք ու շարունակում ենք ասել, որ Իդլիբի համար ճակատամարտը վճռորոշ նշանակություն ունի և անարխիային ու ահաբեկչությանը վերջ կդնի Սիրիայի բոլոր շրջաններում»,-հայտարարել է Ասադը՝ դիմելով զինծառայողներին։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ասադ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon