Արճիսի բնակիչները փակել են Ալավերդի-Բագրատաշեն մայրուղին

Իրադարձային 26.08.2019   10:10   94
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ֆեյսբուքյան օգտատեր Գարիկ Միսկարյանը Ֆեյսբուքի էջում մի շարք լուսանկարներ եւ տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ Արճիս համայնքի բնակիչները փակել են Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու Արճիս գյուղի հատվածը։

«Փակվել է Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու Արճիս գյուղի հատվածը։
Այս կերպ գյուղացիները փորձում են լսելի դարձնել գյուղի` խմելու ջրի օրհասական խնդիրը։
Հրավիրում եմ պատկան մարմինների, լրատվականների ուշադրությունը։
Շնորհակալություն, արժանապատիվ պայմաններ, սեր և հանդուրժողականություն»։

«Միջպետական ճանապարհը շարունակում է մնալ փակ։
Գյուղացիները հստակ ձևակերպել են պահանջները`
1. Կառավարության առաջիկա նիստին հաստատել գյուղի ջրամատակարարման ծրագիրը։
2.Հնարավորության դեպքում մինչև ծրագրի իրականացումը ապահովել ժամանակավոր լուծում, կենսական նշանակություն ունեցող խնդիրը հաղթահարելու համար»։

На изображении может находиться: 6 человек, люди улыбаются, люди стоят, шорты и на улице

На изображении может находиться: небо и на улице

На изображении может находиться: один или несколько человек и люди стоят

На изображении может находиться: облако, небо, автомобиль, гора, на улице и природа


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ալավերդի-Բագրատաշեն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon