Արթուր Վարդանյանը 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

Օրենքի ուժով 13.09.2019   13:58   716
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Նորք–Մարաշում վնասազերծված  զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի պաշտպանների միջնորդությունը բարարարվեց ։ Քիչ առաջ դատարանը  1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց նրան։ Արթուր Վարդանյանը հայտնեց, որ իր առաջին քայլը կլինի երեխաներին տեսնելը, ապա առողջական խնդիրները լուծելը։

Արթուր Վարդանյանը գրեթե 4 տարի է՝ գտնվում է կալանքի տակ։  Անազատության մեջ գտնվելու ընթացքում բազմաթիվ առողջական խնդիրներ է ձեռք բերել։

Գործով անցնող 20 անձանցից միայն Արթուր Վարդանյանն է կալանքի տակ։ Մյուսների խափանման միջոցները փոխվել էին, թեև բոլորին էլ նույն մեղադրանքն է առաջադրված։  

Ըստ գործի նյութերի՝  2015-ի ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում, Արթուր Վարդանյանը ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Արթուր Վարդանյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon