Արթուր Վանեցյանը հարցաքննվել է

Իրադարձային 31.01.2020   12:26   137

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ հարցաքննվել է ՔԿ-ում։ Այս մասին  հայտնեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։

Նրա փոխանցմամբ՝ Վանեցյանը հարցաքննվել է երկու քրեական գործի շրջանակներում՝ վկայի դատավարական կարգավիճակով։

Նաիրա Հարությունյանի խոսքով՝ Վանեցյանը հարցաքննվել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և իր հեռախոսազրույցի գաղտնալսման գործով՝ որպես վկա և այդ նույն քրեական գործի շրջանակներում նաև զննության է ենթարկվել իր բջջային հեռախոսը, իսկ մյուսը՝ ՀՖՖ-ում առերևույթ չարաշահումների առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում և կրկին վկայի կարգավիճակով։



 Պիտակներ
         Արթուր Վանեցյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon