Արթուր Վանեցյանը՝ «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը դադարեցնելու մասին

17.01.2020   12:52   304

Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը վտանգելը ծանր հետևանքներ է ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ապագայի համար:

Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Չի հնչել ծրագիրը դադարեցնելու վերաբերյալ որևէ ողջամիտ բացատրություն: Այս լաբորատորիաները նաև լուրջ բազա են մեր ռազմարդյունաբերության զարգացման համար»,-գրել է նա:

Հիշեցնենք՝ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն անդրադառնալով ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տեղադրման համար 6 օր առաջ են գումար փոխանցել, ասել էր, որ նման բան չկա։



 Պիտակներ
         Արթուր Վանեցյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon