Արթուր Վանեցյանը ՝ ԱԱԾ-ն վարչապետի ենթակայությունից դուրս բերելու մասին

Իրադարձային 18.01.2019   10:15   489

«Առաջիկայում Ազգային ժողովում քննարկումներ կլինեն Ոստիկանության և ԱԱԾ-ի՝ վարչապետի ենթակայության տակ գործելու հարցով, կտեսնեք: Այս պահին ոչ մի բան չեմ կարող ասել»,- «Ազատության» հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Հարցին, թե ո՞ր տարբերակն է ավելի արդյունավետ համարում, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Ես արդյունավետ համարում եմ այն, ինչ որոշում կընդունի ԱԺ-ն»:

Դիտարկմանը, որ վարչապետի ենթակայության տակ գործելու դեպքում ավելի կաշկանդված չե՞ն լինի ուժային կառույցները, քան կոլեգիալ մարմնի՝ կառավարությանը կամ ԱԺ-ին ենթարկվելու դեպքում, Արթուր Վանեցյանն արձագանքեց. «Դա իմ քննարկելու հարցը չէ: Ես իմ կարծիքը չեմ ուզում այդ հարցով հայտնել: Կլինի քաղաքական որոշում, կենթարկվենք ցանկացած որոշման»:



 Պիտակներ
         Արթուր Վանեցյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon