Արթուր Վանեցյանն այսօր կհանդիպի տպագիր մամուլի գլխավոր խմբագիրների հետ

Իրադարձային 05.02.2020   11:19   171

«Փաստինֆո»-ի տեղեկություններով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը այսօր կհանդիպի տպագիր մամուլի գլխավոր խմբագիրների հետ և կպատասխանի նրանց հարցերին։

Հանդիպմանը  հրավիրված է նաև «Հայկական ժամանակ»  օրաթերթի գլխավոր խմբագիրը, ում դեմ հայց ներկյացնելու մասին երեկ հայտարարել են Արթուր Վանեցյանի փաստաբանները։

Ի դեպ, «ՀԺ» կայքի տեղեկատվական բաժնում նշված է, որ գլխավոր խմբագիր է հանդիսանում ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը։



 Պիտակներ
         Արթուր Վանեցյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon