Արթուր Վանեցյան. Չեմ բացառում, որ կհանդիպեմ ՀՀ նախկին նախագահների հետ

Քաղաքական 31.07.2020   11:41   324

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի բացառում, որ առաջիկայում հանդիպումներ կունենա ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ։

«Քաղաքական գործընթացները ենթադրում են հանդիպումներ բոլոր ուժերի ու քաղաքական գործունեություն ծավալող անձանց հետ»,- ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արթուր Վանեցյանը՝ հիշեցնելով, որ ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման լուրերն արդեն հերքվել են։

«Լինելու են շատ ակտիվ քաղաքական պրոցեսներ, որի ընթացքում կտեսնենք այն զարգացումները, որոնք կլինեն։ Իրականում երկիրը գտնվում է շատ բարդ իրավիճակում, ծանրագույն վիճակում, իշխանությունները ձախողել են բոլոր ուղղություններով, մենք կանգնած ենք առողջապահական, տնտեսական ճգնաժամերի առջև։ Այսօր այդ խնդիրները լուծելու, գործ անելու փոխարեն իշխանությունները զբաղված են իրենց քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու փորձերով»,-ասաց նա։



 Պիտակներ
         Արթուր Վանեցյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb