Արթուր Թովմասյանը ընտրվեց Արցախի ԱԺ նախագահ

Քաղաքական 21.05.2020   12:36   353

Արցախի նորընտիր Ազգային ժողովը փակ քվեարկության արդյունքում 29 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովի նախագահ ընտրեց «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Արթուր Թովմասյանին:

Իր խոսքում Արթուր Թովմասյանը շնորհավորեց նորընտիր խորհրդարան անցած քաղաքական բոլոր ուժերին եւ մաղթեց բեղմնավոր աշխատանք:

Շնորհակալություն հայտնելով նախորդ երեք գումարումների խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանին՝ համատեղ երկարատեղ աշխատանքի համար, նա ընդգծեց, որ առաջնահերթ պետք է ՀՀ Ազգային ժողովի հետ ստորագրել նոր Արցախ-Հայաստան միջխորհրդարանական պայմանագիր եւ տարեկան ունենալ միջխորհրդարանական 4 նիստ՝ ներկայիս 2-ի փոխարեն:

 



 Պիտակներ
         Արթուր Թովմասյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon