Արթուր Մեսչյանն ազատման դիմում չի ներկայացրել. Հայկ Մարության

Իրադարձային 04.08.2020   13:54   149

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց ասուլիսի ժամանակ: «Պարոն Մեսչյանը դեռևս պաշտոնավարում է, սակայն իր գործունեությունը սկսելուց առաջ նա հայտնել էր, որ պաշտոնավարելու է մոտ 2 տարի: Ես նրանից դեռ ոչ մի դիմում չեմ ստացել, նա ազատման դիմում չի գրել, բայց նա իր խոստմանը հավատարիմ է մնալու», - նշեց Երևանի քաղաքապետը:

Արթուր Մեսչյանը 2018 թվականի հոկտեմբերի 23-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ նշանակվել է Երևանի գլխավոր ճարտարապետ:


 Պիտակներ
         Արթուր Մեսչյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb