Արթուր Մեսչյան․ Նախատեսում ենք Աջափնյակում մետրոյի 2 նոր կայարան կառուցել

Իրադարձային 24.01.2019   13:21   301

Նախատեսվում է Երևանի մետրոպոլիտենի երկու կայարան կառուցել։ Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս նշեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

«Մենք չենք ուզում տարածվել և ապագա զարգացման տենդենցի մեջ նայել այս խնդիրը, որովհետև ֆինանսական բավականին մեծ ծախսեր են կապված այդ կառույցի հետ, մենք ուզում ենք սահմանափակվել ամենաստրատեգիական գծով՝ քաղաքը կապենք Աջափնյակի հետ, հետագայում դա կշարունակվի Դավթաշեն, բայց դա կլինի մի փոքր հետո»։

Մեկ այլ կարևոր ռազմավարական ծրագիր Մեսչյանն առանձնացրեց ճոպանուղու կառուցման ծրագիրը, որը պետք է կապի Նորքի Մասիվը քաղաքի կենտրոնի հետ։ «Ճոպանուղին, ըստ երևույթին, շատ ավելի արագ կհաջողվի իրագործել, քանի որ գումարային առումով այն ավելի համեստ է մետրոպոլիտենի համեմատ»։

Մեսչյանի խոսքով՝ Նորքի Մասիվից  կենտրոն տրանսպորտային կոլապսի խնդիրը լուծելու համար ճոպանուղու մոդուլները պետք է լինեն 6-ի փոխարեն12-ից 14–ը, իսկ հաճախականության առումով պետք է լինի ոչ թե երկու մոդուլ, այլ բազմամոդուլային ճոպանուղի. «Դա, իհարկե, բերում է որոշակի թանկություն և տեխնիկական բարդություններ, բայց ուրիշ հնարավորություն չկա»։

Այժմ բանակցություններ են վարվում իտալական և շվեյցարական ընկերությունների հետ։

Նրա խոսքով՝ այս ծրագրերը շատ իրատեսական են. «Կարող եմ ասել՝ ռեալ են, ուղղակի պետք է աշխատել: Կարծում եմ՝ այս հարցում մեզ կօգնի Քաղաքաշինության կոմիտեն և կառավարությունը: Եվ մենք կկարողանանք այս կարևորագույն խնդիրները տանել առաջ»։



 Պիտակներ
         Արթուր Մեսչյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon